Շաբաթ, 26 մայիսի

Առաջին Հանրապետության 100 էջերը. նոր ալբոմ-վավերագիր է հրատարակվել



Պատմաբան Սեդա Գալստյանը մատնացույց է անում «Դրաստամատ Կանայանը՝ բանակցությունների ժամանակ, 1920 թ.», մակագրությամբ լուսնակարը: Ասում է, որ այս լուսնակարն առաջին անգամ է հրապարակվել: Այն տրամադրել է Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի թոռնուհին՝ Իրինա Կանայանը:

Հայաստանի առաջին Հանրապետության արխիվային անտիպ փաստաթղթեր ու լուսանկարներ են հավաքել պատմաբան Սեդա Գալստյանն ու լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանը: 8 ամսվա աշխատանքից հետո հրատարակվել է «Հայոց պետականության վերածննդի 100 էջերը» գիրքը: Այն նվիրել են առաջին Հանրապետության 100-ամյակին:

Գրքի խմբագիրը Սեդա Գալստյանն է, ով Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչն է: Ասում է, որ վաղուց էր արխիվային հարուստ նյութ կուտակել առաջին Հանրապետության 2,5 տարիների մասին:

Գրքի նախաձեռնության հեղինակը լուսնակարիչ Գաբրիել Փանոսյանն է: Ըստ նրա՝ սկզբից որոշել էր լուսանկարների ցուցահանդես կազմակերպել՝ նվիրված առաջին Հանրապետության 100-ամյակին, ապա հասկացել է, որ լուսանկարներին բացատրություններ պետք է տրվեն պատմաբանի կողմից:

Սեդա Գալստյանը նշում է, որ լուսանկարների հետ որոշել են ներկայացնել առաջին Հանրապետության առանցքային կետերը, պետական գործիչների գործունեությունը:

«Սա կարող է նաև դասագիրք դառնալ այդ ժամանակաշրջանի պատմության մասին»,- նկատում է պատմաբանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ