HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԵԱՏՄ-ն համաձայնագրեր է կնքելու Իրանի և Չինաստանի հետ

Վաղը՝ մայիսի 17-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական հանրապետության, ինչպես նաև` Իրանի իսլամական հանրապետության միջև տնտեսական համաձայնագրեր են կնքվելու է։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Այս համաձայնագրերով՝ Իրանի և ԵԱՏՄ միջև կգործարկվի ազատ առևտրի գոտի, որով ներկրվող ապրանքների  լայն շրջանակի համար նախատեսվում է մաքսերի նվազեցում կամ զրոյացում։ Չինաստանի հետ լայնամասշտաբ և ոլորտային համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

ԵԱՏՄ կողմից համաձայնագրերը ստորագրվելու է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Համաձայնագրի մանրամասները կներկայացվեն Աստանայում կայանալիք թեմատիկ քննարկումներից հետո։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սոչիում կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter