Շաբաթ, 22 սեպտեմբերի

Դոն Պիպոյի գործով անցնող անձինք մեղադրվում են նաև Օշականցի Գևորիկի և Զապի սպանության նախապատրաստության մեջ. գործը դատարանում է



Քրեական աշխարհում որպես Դոն Պիպո հայտնի Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության գործն ուղակվել է դատարան: Մեղադրյալների մեղադրանքը նախաքննության ավարտից առաջ լրացվել է, և նրանք մեղադրվում են ոչ միայն Դոն Պիպոյի, այլ նաև քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի և «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանի սպանության նախապատրաստման մեջ:

Գործն ուղարկվել է դատարան: Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ այն մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Ըստ Դատալեքսում առկա տեղեկատվության՝ «Զոհրաբ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։

Արտակ Այվազյանին, Վազգեն Ղազախեցյանին և Արկադի Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել են երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք են բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 24-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից ձերբակալվել է 3 անձ, որոնք, ըստ ոստիկանության ունեցած օպերատիվ հետախուզական տեղեկությունների՝ նախապատրաստելիս են եղել սպանություն, և այդ նպատակով Էջմիածնում վարձել այն բնակարանը, որտեղից, ըստ ոստիկանության, իրենք հայտաբերվել են: Երեք անձինք, ովքեր այս գործով ձերբակալվեցին, Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանն ու Վազգեն Ղազախեցյանն էին: Օրեր անց ձերբակալվեց նաև Զոհրաբ Ղումաշյանը:

Գործը սկզբնական շրջանում քննվում էր Քննչական կոմիտեի վարույթում, ապա վարույթը փոխանցվեց Ազգային անվտանգության ծառայությանը: Շուտով լրանում է մեկ տարին, որ սպանության նախապատրաստության մեջ գտնվող ամբաստանյալները կալանքի տակ են:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արա Տոնոյան 00:34 - 17 մայիսի, 2018
Հարգելի խմբագրություն հարգելի լրագրող խնդրում եմ Արթուր Ասատրյանին դոն պիպոյին մի անվանեք քրեական հեղինակություն, նա ընթանրապես չի դատվել, իտալիայում հարգված մարդուն անվանում են դոն,
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ