HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու քաղաքապետարանում քննարկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը

Այս պահին Գյումրու քաղաքապետարանում քննարկվում է «Բալասանյան դաշինք»-ից 10 ավագանիների առաջարկած նախագիծը քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին։

Նիստը սկսվել է ժամը 10:00-ին։ Քաղաքապետարանի միջանցքներում հավաքված են պաստառներով գարեջրագործները, պաստառների վրա գրված է՝ «Ձեռքերդ հեռու մեր Բալասանյանից»։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Գյումրու ավագանու՝ «Բալասանյան դաշինք»-ից ընտրված 10 անդամներ հանդես էին եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու որոշման նախագծով:

Մեկնաբանելով սեփական կուսակցության կողմից քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը՝ ավագանու «Գալա» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր. «Ամենայն հավանականությամբ (91%) կամենում են տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան՝ դրանով վստահություն հայտնելով Սամվել Բալասանյանին: Երկրորդ քիչ հավանական սցենարը (8%) իսկապես Բալասանյանին չարչարանքից ազատելն է, ու պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելը, որին, ըստ օրենքի, անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին»

Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter