Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Փաշինյանն առաջարկեց վերանայել ծառայողական մեքենաների թիվը. Միրզոյանն ու Ավինյանը հրաժարվել են մի քանի մեքենաներից



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ ծառայողական մեքենաների թվի կրճատման հարցին։

«Պետք է հասկանանք, թե ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է պետք: Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ խնդրի լուծման համար, օրինակ՝ մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ»,- ասաց Փաշինյանը։

Արձագանքեց նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ հանրությանը հուզող հարցերից է պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակումը: Միրզոյանը հայտարարեց, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված հինգ մեքենաներից երեքից հրաժարվել է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես հրաժարվել է գրասենյակին հատկացված չորս մեքենաներից երկուսից:

«Առաջարկում եմ նախարարներին էլ վերանայել ծառայողական մեքենաների թիվը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ ասաց՝ քանի որ հարցը վերաբերում է բոլոր նախարարներին, ուստի միասնական որոշում պիտի կայացվի։ Վարչապետը համաձայնեց նախարարի դիտարկման հետ։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ պետք է ուշադրություն դարձնել գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն «տուրիստական շրջագայությունների են վերածվում»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ