Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Սասնա ծռերի աջակիցները շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտան



Սասնա ծռեր խմբավորման աջակիցները երկկողմանի արգելափակել են Արշակունյաց պողոտայի երթեկությունը։ Աջակիցները պահանջում են փոխել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների խափանման միջոցները՝ այսինքն վերացնել կալանավորումը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» փաստաբանները մայիսի 11-ին եւ 16-ին դատարաններին միջնորդություն էին ներկայացրել՝ կալանավորումը վերացնելու պահանջով։ Խմբի աջակիցներից Լուսինե Բարսեղյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ճանապարհը փակվել է երեկ կայացված դատական նիստից հետո եւ ամբողջ գիշեր դադարեցված է եղել երթեկությունը։

Աջակիցներից մի քանիսը պնդեցին, որ ճանապարհը փակ կպահեն մինչեւ կատարվի իրենց պահանջը։ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը, նշեց, որ դեռ պարզ չէ՝ ինչ են անելու ժամը 15-ից հետո։ Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կոչ արեց ժամը 15-ին դադարեցնել բոլոր ակցիաները։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ