HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մայիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած բարեմաղթանքների համար և նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ կազմակերպության անդամների միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրի Խաչատուրովը նշեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախարար Մնացականյանին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter