HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մանկավարժական համալսարանում ցանկանում են փոփոխել գնահատման համակարգը

Երեւանի պետական մանկավարժական համալսարանում մայիսի  16-ին հրավիրվել էր քննարկում, ուսանողները մտահոգությունն էին հայտնում «Google Classroom» (ՀՊՄՀ-ում մոտ 1 տարի է` գործում է գնահատման հարթակը) գնահատման համակարգի գործարկման վերաբերյալ: Այս հարթակը ուսանողների ակտիվության ցուցանիշի գնահատման համար է, որը հնարավորություն է տալիս ուսանողին անհատական աշխատանքները այդ համակարգում տեղադրել եւ պահել ուսանող-դասախոս կապը։

Ուսանողների եւ դասախոսների մի մասը դժգոհում է, որ հարթակից օգտվելը ժամանակատար է եւ որոշ մասնագիտությունների համար՝ անհարմար։ Ուսանողները համացանցում տեղադրած հայտարարության մեջ նախօրոք գրել էին նաեւ, որ հարթակը «տագնապային, սթրեսային հոգեվիճակում է պահում ոչ միայն ուսանողներին, այլև դասախոսներին»։ Նախաձեռնող խմբից Միշա Թադեւոսյանը նշեց, որ իրենք ոչ թե համալսարանի գնահատման համակարգից են դժգոհում, այլ հենց «Google Classroom» հարթակից, որն ավելի է ծանրաբեռնում ուսանողին։

«Հարթակի գնահատման ցուցիչները հստակ չեն, նաեւ պարտադիր է գնահատումը»,- նշեց ուսանող Միշա Թադեւոսյանը։

Ուսանողը հայտնեց, որ նպատակ ունեն նոր ուսումնական տարվա մեկնարկին արդեն ունենալ առավել լավ կազմավորված հարթակ։ Քննարկմանը ներկա էր նաեւ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ով իր խոսքում նշեց, որ պատրաստ է լսել ուսանողների դժգոհություններն ու առաջարկությունները եւ լրացնել գնահատման համակարգի բացը։ Առաջարկվեց ստեղծել նաեւ խումբ, որը կմշակի հստակ ծրագիր եւ կկատարի բարեփոխումներ։ Խումբը կաշխատի գնահատվող առաջադրանքների` պարտադիր պայման լինելու, գնահատվող առաջադրանքների քանակի վերանայման և փոփոխության, ինչպես նաեւ դասախոսների ռեյտինգավորման հիմնադրույթների վերաբերյալ առաջացած հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter