Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամ Հակոբ Արշակյանը՝ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը։

Հակոբ Արշակյանը ՔՊ առաջին վարչության անդամ է։ Հիշեցնենք, որ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունից հետո վարչությունը լուծարվեց, և վարչության նոր ընտրություն եղավ։ Հակոբ Արշակյանը Realelections.am կայքի նախաձեռնողն էր, որի նպատակը ընտրակեղծիքների բացառումն էր։

Սակայն մինչ ՔՊ անդամ լինելը Հակոբ Արշակյանը հանրության շրջանում հայտնի էր որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» շարժման համակարգող խմբի անդամ:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ