Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից



Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությանը:

Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի տնօրենը նշել է, որ Սերգեյ Սկրիպալը «բավական առողջ է, որպեսզի դուրս գրվի հիվանդանոցից»: 

Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիան, հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլի 9-ին: Հիշեցնենք, որ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքի կենտրոնում անգիտակից վիճակում հայնաբերվել էին Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը:

Ըստ բրիտանական կողմի՝ Սկրիպալները թունավորվել էին «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութով, որն արտադրվել է խորհրդային տարիներին Մոսկվայում: Բրիտանացիները կարծում են, որ թունավորումը կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից, սակայն Մոսկվան հերքում է իրեն վերագրված բոլոր մեղադրանքները:

Մարտի 22-ին բրիտանական դատարանը թույլատրեց Սկրիպալների արյան նմուշը տրամադրել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ)՝ անկախ փորձաքննություն անելու համար: Ապրիլի 12-ին ՔԶԱԿ-ի փորձագետները հայտարարեցին, որ բրիտանական կողմը ճիշտ եզրահանգման էր եկել թունավոր նյութի նույնականացման հարցում:

«Սկրիպալի գործը» դիվանագիտական մեծ սկանդալի առիթ դարձավ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերություններում: Սկզբում Մեծ Բրիտանիան, այնուհետև Եվրամիության տասնյակ երկրներ, ԱՄՆ-ն, Կանադան (ընդհանուր՝ թվով 26 պետություն) իրենց երկրներից արտաքսեցին բազմաթիվ ռուս դիվանագետների: Մոսկվան նույն միջոցները կիրառեց՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա, և Ռուսաստանից արտաքսեց արտասահմանցի դիվանագետների: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ