Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հայաստանը պետք է դատապարտի ցեղասպանության հարցի շահարկումը



Թուրք-իսրայելական հարաբերությունները կրկին լարվել են: Թուրքիայում Իսրայելի դեսպանը երկրից դուրս է վռնդվել: Ինչպես և սպասելի էր, միանգամից Իսրայելի Կնեսեթում արծածվեց հայերի Ցեղասպանության ճանաչման խնդիրը:

Իսրայելի դեսպան Էյտան Նաէն ոչ միայն Թուրքիայից վռնդվել է, այլև ցուցադրաբար նվաստացվել է: Առանց հաշվի առնելու դիվանագիտական անձեռնմխելիությունը, անցակետում նրան ստիպել են հանել բաճկոնը և կոշիկները: Ավելին, օդանավակայանում նախօրոք հրավիրել էին լրագրողներին, որ այդ «պատմական» պահը տեսագրվի։

Մինչ այդ Թուրքիան ետ էր կանչել Թել-Ավիվի իր դեսպանին։ Թուրքական կողմն իր այդ քայլը բացատրում է նրանով, որ դեսպանը հրաժարվել էր վճարել ու անցնել VIP սրահով, իսկ սովորական սրահով անցնելիս պետք է ենթարկվի ընդհանուր կանոններին, այսինքն` դա դեսպանի կողմից ծրագրված պրովոկացիա է եղել։

Ի պատասխան` Իսրայելը պահանջել է, որ Թուրքիայի` Երուսաղեմի հյուպատոսը լքի Իսրայելը ։

Հարաբերությունների լարումը պայմանավորված էր Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվել է 60 արաբ, վիրավորվել՝ 2,7 հազար մարդ։ Այս իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխումն է։

Հայաստանի քաղաքացիներին երեք հարց պետք է հետաքրքրի․

  • Ինչո՞վ կավարտվի թուրք-իսրայելական կոնֆլիկտը, և որքանով հեռու կգնան կողմերը:
  • Արդյոք Իսրայելը կճանաչի հայերի ցեղասպանությունն, ու այդ դեպքում մենք  ինչպե՞ս պետք է արձագանքենք դրան:
  • Ինչու՞ է Թուրքիան այդքան «սրտին մոտ» ընդունել 60 պաղեստինցիների մահը, իսկ Սիրիայի հարյուր հազարավոր արաբների մահվան նկատմամբ այդքան անտարբեր է։

Իսրայելի համար Թուրքիան շատ կարևոր գործընկեր է և, ըստ երևույթին, հրապարակային վեճը դրանով էլ կավարտվի։ Թուրքիային ընդամենը պետք էր ցուցադրել իր վճռականությունը սունի մուսուլմանների իրավունքների պաշտպանության գործում իր ազդեցությունը իսլամական աշխարհում մեծացնելու համար։ Դա PR ակցիա է, ինչը Իսրայելում շատ լավ են հասկանում։ Պատահական չի, որ Թուրքիային մեղադրում են Աթաթուրքի թուրքիզմը օսմանիզմով փոխարինելու համար։ Մյուս կողմից` Թուրքիայում ընտրություններ են սպասվում, և Էրդողանը չէր կարող այդ առիթը բաց թողնել երկրի ներսում իր հեղանակության բարձրացման համար։

Իսրայելյան Newpress կայքի «Ամուսնալուծություն և օսմանյան ազգանունի վերականգնում»վերլուծական հոդվածում նշվում է, որ Էրդողանը Իսրայելը «տեռորիստական պետություն» է անվանել զուտ իր քաղաքական վարկանիշի բարձրացման համար և որ ճիշտ պահն է` ճանաչել հայերի Ցեղասպանությունը։ Սակայն, Իսրայելի Էներգետիկայի, ջրամատակարարման և ենթակառուցվածքների նախարար Շտեյնիցն ասում է`չնայած նրան, որ Թուրքիան ողջ արևմտյան աշխարհի համար գլխացավանք է դարձել, այնուամենայնիվ, ոչ մի երկիր, realpolitik-ից ելնելով, չի խզում իր կապերն այդ երկրի հետ։ Նախարարը նշում է, որ Էրդողանի այդ քայլերը պայմանավորված են հունիսի 24-ին Թուրքիայում սպասվող միաժամանակյա խորհրդարանական ու նախագահական ընտրություններով, և պետք չէ շտապել միջպետական հարաբերությունները խզել։ Շտեյնիցը վարում է Իսրայելի և Թուրքիայի միջև կարևոր պայմանագրի շուրջ  ընթացող բանակցությունները, որով իսրայելական գազը պետք է մատակարարվի Թուրքիա։

Իսկ այդ ընթացքում «Հրեական Տուն» կուսակցության ֆրակցիան Կնեսեթ է ներկայացրել հայերի Ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Դա նշանակում է, որ հրեաները հասկանում են, որ Էրդողանը «դերասանություն» է անում, սակայն զգուշացնում են, որ չափերը չանցնի։ Փաստորեն, հերթական անգամ Ցեղասպանության հարցը Թուրքիայի նկատմամբ որպես մահակ է օգտագործվում։

Ժամանակն է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա և զգուշացնի, որ բավական է Իսրայելը հայերի ողբերգությունը որպես գործիք օգտագործի իր նպատակներին հասնելու համար՝ կա´մ թող ճանաչի, կա´մ այդ հարցը մոռանա։ Քաղաքականության մեջ ցինիզմը և անբարոյականությունը սահմաններ պետք է ունենան։

Եվ չպետք է վախենալ նման հայտարարություն անելուց, Իսրայելում բավականին շատ բարոյական ու ազնիվ մարդիկ կան, որոնք կողջունեն նման կարծիքը և դրանից հետո հարգանքով կլցվեն Հայաստանի հանդեպ։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (7)
1. Minas19:57 - 19 մայիսի, 2018
I would say that beyond protesting the manipulation of the Genocide by Israel for political gain, Pashinyan's government needs to step to the plate and protest Israel's policy towards Armenians in the Old City, a presence that dates back at least 1,500 years. Rather than making grandiose, but welcomed promises, of launching a "repatriation" agenda, official Armenia needs to protect the national interests in places like Jerusalem and elsewhere where Armenians live in the diaspora. Armenia must halt its policy of neglect and rhetorical support of such issues and take a much more objective and targeted stance where Armenian national interests are threatened.
2. Ara20:55 - 19 մայիսի, 2018
Turkey needs to accept what they did to the Greeks and Armenians and give back to make things right. If they don’t then they will have this issue forever.
3. Onnik Kiremitlian03:25 - 20 մայիսի, 2018
It is the time and somehow long overdue to send a strong message to the Israeli government to stop manipulating the fact of Armenian genocide for their own geopolitical agenda. In this respect the government of Nikol Pashinyan should act without delay. This is what dictates our national interests and honour as Armenians. Not acting so will turn us into ridiculous bystanders in the eyes of those two countries (Turkey and Israel) and the world. Enough is enough!
4. joe16:43 - 20 մայիսի, 2018
Let's be clear: israel will never ever recognize the Armenian Genocide because the CUP itself were mostly Zionist Jews, (See Sir Gerard Lowther, British Ambassador who witnessed the CUP take over and wrote volumes about how "it was a Jewish movement")..funded by European Jewish bankers to basically rid the Sultan from power and take control of the silk road trade routes with the eventual concoction of ridding the Armenians for theft of wealth and property but more importantly to make a clear path for newly found Caspian oil to be brought to markets without hindrance. It is NO surprise that today still, israel, Great Britain and the USA do NOT officially recognize the Armenian genocide and will never as it might lead to the eventual real actors. The idea of "real Politik" as the cause of not acknowledging the Armenian Genocide is false. There are many countries including Germany, that have officially recognized the AG and their relationship with turkey hasn't changed as a result. Armenians need not be afraid to know the truth of the main actors and planners of the Armenian Genocide and not just exclusively blame Turks and Kurds. KNOW THE TRUTH!
5. Azadhye00:38 - 21 մայիսի, 2018
Every time there is an article about Armenia-Israel relations, I see an army of Israel haters complaining about Israel's reluctance to recognize the Armenian Genocide or the bad living condition of Armenians in Jerusalem. Truth is that there is no room for emotions in politics. Almost all Armenian communities in Middle East face the same problems or else how can you explain the fact that the total number of Armenians in Iran has shrunk to probably 10% of what it was 50 years ago. Armenia's so-called complementarity foreign policy has gradually turned into extreme passivity. A foreign policy which does not take any initiative to steer away from problems. When it comes to Israel, we have seen how Azerbaijan has strengthened its relations with them in the last one or two decades and how effective the Israeli weapons were during the April war. The Armenian government has been only justifying their foreign policy failures by blaming Azerbaijani oil money. No doubt, money makes huge difference but there are things even more important than money. After the April war, Israel sent a high ranking minister to Armenia, apparently for damage control. And then there was Nalbandians visit to Israel. No one knows what was discussed during those meetings but it was obvious that Israel was ready to take steps to strengthen ties with Armenia, to the extent that the Israeli minister announced in Armenia that Israel is ready to sell weapons to Armenia as well. Months later, Armenia voted in favor of the resolution condemning US decision to move its embassy to Jerusalem! Even some Turkish bloggers were surprised to see Armenia in the list of countries voting in favor of the resolution. Unlike Azerbaijan which has its commitments towards its Turkish/Muslim brothers, Armenia is free when it comes to Israel and Jerusalem. Now that Israel is so isolated over Jerusalem, it is a great opportunity for Armenia to present new ideas for betterment of relations. This might touch a few nerves in Iran and some Arabic countries with whom we have good relations but they are not in the position to dictate our foreign policy towards Israel, same way we don't dictate their foreign policy towards Azerbaijan or Turkey. Again, politics is the art of the possible. It is not about what is right or wrong, it is about what can you get done. If issuing a few statements about Israel's historical rights to Jerusalem or even Judea and Samaria will provide us with what we need to neutralize the Azerbaijani drones then who cares.
6. hm09:12 - 23 մայիսի, 2018
First, never say Never. What a dubious claim that The CUP was a Jewish movement. No credible historian has ever said Jews were involved in any way. The evidence for it is non existent. It is well known that the CUP was a racist ultra nationalist construct that sought to halt the decline of the Ottoman empire. Every country will act according to its own perceived national interests at the time. Israel's refusal to recognise the Armenian Genocide surely has to do with their relationship with Turkey. What is unacceptable is their cynical use of the threat to recognise as a tool to fight Turkish moralising. Armenia must make it clear where they stand, and should protest.
7. Karen01:41 - 24 մայիսի, 2018
Sargis Hatspanianin his interview had very detailed reference to sionists who organised and orchestrated armenian genocide and another independent documentary by Rafael de Nogales in his book of 100 days under the moon, presenting those devils Emanuel Caraso, Taleat and Enver from Saloniki lodge
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ