HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ արդեն նախկին նախագահն ավելացնում է բաժնետոմսերի թիվը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և կառավարությունը մայիսի 17-ի նիստով բավարարեց այն: Մինչ այդ նա շարունակում էր ընդլայնել իր բիզնեսի ծավալները: 2017թ. Վարդան Հարությունյանը ձեռք է բերել նոր բաժնետոմսեր՝ 98 մլն 150 հազար դրամ արժեքով: Տարեվերջին ՊԵԿ նախկին նախագահի արժեթղթերի գինը կազմել էր 407 մլն 450 հազար դրամ: Այս մասին տեղեկացել ենք պաշտոնյայի 2017թ. գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրից:

ՊԵԿ նախագահը զգալի չափերի եկամուտ է ստացել 2017թ.՝ մոտ 111 մլն դրամ և 130 հազար 219 ԱՄՆ դոլար: Այս գումարներից աշխատավարձ է միայն 13 մլն դրամը, մնացածը շահաբաժինից ստացած եկամուտ է: Իսկ դոլարային եկամուտը տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսն է և հատուցումը:

Ինչ վերաբերում է փոխառություններին, ապա Վարդան Հարությունյանը 2017թ. հանձնել է մոտ 3 մլն 300 հազար դոլարի և 37 մլն դրամի փոխառություն:

Նշենք, որ մինչև պետական պաշտոն ստանձնելը գրեթե 16 տարի աշխատել է «ՀայՌուսգազարդ» («Գազպրոմ Արմենիա») ընկերությունում: ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2016թ. հոկտեմբերի 8-ին: Վարդան Հարությունյանի կինը՝ Զարինե Դանիելյանը աշխատավարձի տեսքով եկամուտ չի հայտարարագրել: 94 հազար 310 դոլարը տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսն է և հատուցումը: Նշենք, որ Զարինե Դանիելյանը 2016թ. 789 միլիոն 600 հազար դրամով գնել էր իրավունքի պետական գրանցում չստացված նորակառույց շենք-շինություն, 175,000 դոլար արժեքով MERCEDES-BENZ G 63 AMG մակնիշի ավտոմեքենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter