HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը

Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը՝ բողոքելով արդեն իսկ իրենց գյուղին հասցված վնասներից։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։ Նա մասնավորապես հայտնում է, որ Լիդիանը վերջին մի քանի ամսվա ըթացքում Ամուլսարում արդեն 2 անգամ վնասել է Գնդեվազի խմելու ջրատար խողովակները։ 

Ըստ նրա՝ տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Գյուղացիները բողոքում են նաև փոշուց և պայթեցումների ցնցումներից

«Իսկ մայիսի 15-ին էլ Գնդեվազի խաչմերուկի հատվածում բախվել են Ամուլսարի ծրագրին վառելիք մատակարարող բեռնատարի և մայրուղով երթևեկող «Օպել» մակնիշի մեքենաները: «Օպել» մեքենայի ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ ոտքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մայրուղու վրա տեղի է ունեցել վառելիքի արտահոսք»։-հայտնում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter