HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակվել են ոստիկանության պետի նոր տեղակալները (տեսանյութ)

Մայիսի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, տեղակալ` ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը: Ոստիկանության պետի հրամանով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Արտակ Կարապետյանը, որը զբաղեցնում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:

Շնորհավորելով և արդյունավետ ծառայություն մաղթելով նորանշանակ ղեկավարներին` Վալերիյ Օսիպյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնք առաջնային են նրանց համակարգման ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, հասարակություն-ոստիկանություն կապի հետագա ամրապնդում, քաղաքացիների հետ փոխվստահության ու փոխհամագործակցության ընդլայնում, ոստիկանության ստորաբաժանումներում ծառայողական և կատարողական կարգապահության հետևողական բարելավում:

Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման մի շարք անհետաձգելի խնդիրների ևս ու տվեց համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter