HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի

Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ծառայության առանձնահատկությունները։  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարությանը հանձնարարել է մշտապես լինել զգոն, չտրվել որևէ սադրանքի, խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած արկածախնդրություն:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գորոծողությունների համադրման շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Պաշտպանության բանակի շտաբում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք շարունակում են իրականացվել հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ: Խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաև ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:

 

Մեկնաբանություններ (2)

joe
Nakhijevan is ancient Armenian lands given away by Joseph Stalin in the ILLEGAL treaty of Kars that also gave away Karabakh. Armenia needs to make this clear always that this is historic Armenian lands and demand its return. It is no coincidence that the criminal Aliyev clan claim this as their ancient historical birth lands. What nonsense..Turks will never give it up but again Armenia needs to keep it forefront. Also in case of war this will be used By Azerbaijan but more importantly by Turkey as a direct supply line of attacking Armenia proper. Iskanders need to be stationed and ready near by in case of war to destroy this built up Turkish military complex that is poised to help Azerbaijan. Be vigilant. Unite as one Armenia, Artsakh and diaspora..
Brian Ghilliotti
Turkey is probably more interested in figuring out how to bring the US and Russia into conflict with each other in Syria. Brian Ghilliotti

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter