HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԻԻՀ նախագահը ստորագրեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքը

«Փարս Թու դեյ» -ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ստորագրեց և գործադրման համար Իրանի էներգետիկայի նախարարության փոխանցեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար ԻԻՀ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված համաձայնագրի մասին օրենքը:

Հիշեցնենք, որ  Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքն անցած ապրիլի 18-ին վավերացվեց Իրանի իսլամական խորհրդարանի կողմից:

Այս օրինագծում ընդգծված է. «Վավերացվում է Արաքս գետի վրա հոսանքային ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման կապակցությամբ ԻԻՀ-ի ու ՀՀ-ի կառավարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը և թույլատրվում է իրականացնել այդ կապակցությամբ փաստաթղթերի փոխանակումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter