HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Վրացական փողոցում, տուժածներ չկան

Մայիսի 20-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 21 շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենա է կայանած):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:21-ին, մարվել՝ 12:28-ին: Կիսանկուղում (35 քմ) այրվել են փայտ (2 խմ), Vovlo F90 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, մասամբ ջերմահարվել են կիսանկուղի առաստաղն ու պատերը:

Տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter