HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փյունիկի դպրոցի փակումը ԿԳ նախարարն անթույլատրելի է համարում

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ-ն, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Հետագայում ՀՀ կառավարությունը երկարաձգել էր միավորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը:

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախարարության տեսակետը՝ տվյալ գյուղի դպրոցի փակման անթույլատրելիության վերաբերյալ և հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան իրավական հիմքեր ապահովելու համար: Նախարարը հետաքրքրվել է՝ արդյոք բոլոր աշակերտները տեղեկացվա՞ծ են ավարտական և միասնական քննությունների ժամանակացուցի փոփոխության վերաբերյալ, որի առնչությամբ ստացել է հավաստիացում:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող հնարավոր դրամահավաքների խնդրին՝ հատուկ ընդգծելով, որ դպրոցների որոշ տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների և աշակերտների շրջանում՝ իբրև թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը:

Նախարարը կոչ է արել վերջիններիս՝ զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կլինի համարժեք արձագանք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարկետման, մագիստրոսական և ասպիրանտական տեղերի, հիմնադրամների գործունեության, ինչպես նաև գնումների որոշակի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի և ընթացիկ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերին:

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ
Վերջապես կրթական համակարգում դրական փոփոխություններ կլինեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter