HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի փաստով հարուցված քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՔԾ քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:  Ա. Հ.-ն այն փորձել է ապօրինի իրացնել ԱՆ «Վանաձոր»  ՔԿՀ-ում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ թմրամիջոցը նույն հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

 Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են «Վանաձոր»   քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված` կալանավայրում խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով 18.05.2018թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter