HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք օր է` գնդեվազցիները, ջերմուկցիները և կեչուտցիները փակել են Ամուլսար տանող ճանապարհները

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է, որ Վայոց ձորի բնակիչները փակել են դեպի Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, քանի որ դեմ են հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը:

Աշխատանքները փաստացի այս պահին կասեցված են։

«Պահանջը շատ հստակ է․ պետք է կանգնեցնել այս ծրագիրը, քանի որ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական վնասները շատ վտանգավոր են և արդեն իսկ տեսանելի են տեղի բնակիչների համար։ Նաև ստորագրահավաք է իրականացվում ուղղված կառավարությանը, որպեսզի չեղարկվի այս ծրագիրն ու նոր անկախ փորձաքննություն իրականացվի»,- նշված է ՀԲՃ տարածած հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանություններ (2)

Սարգիս
Ով որ տեսանյութը նայեց` տեսավ, որ տղաներն փակել են դեպի Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, միայն հանքի շինաշխատանքներին շինանյութ հասցնող մեքենաների համար:
Սարգիս
Ճանապարհների նմանատիպ ընտրողական փակումը, որն արվում է Հայաստանի բնության պահպանության համար և չի խանգարում սովորական քաղաքացիների երթևուկությանը հասկանալի է ու ողջունելի: Ապրե՜ն տղաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter