HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱՎԾ. տնտեսական ակտիվությունը հունվար-ապրիլին 9.7%-ով աճել է

Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 9.7%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական ցանկից։ 

Մասնավորապես, չորս ամիսներին՝ հունվար-ապրիլին, արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 522.1 մլրդ դրամ, որը 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 5.2%-ով։ 

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 129.4 մլրդ դրամ, աճը՝ 2.2%: 

Շինարարության ծավալներն ավելացել են 21.8-ով՝ կազմելով 64.7 մլրդ դրամ։ 

Չորս ամսում առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 787.6 մլրդ դրամ, որը 2017-ի նույն ամիսների համեմատ աճել է 10.3%-ով։ 

Ծառայությունների ծավալը կազմել է 487.1 մլրդ դրամ, աճը՝ 17.6%: 

Իսկ եթե դիտարկում ենք միայն ապրիլ ամիսն, ապա 2017 թվականի նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով։ 

Հիշեցնենք, որ 2017 թվականի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 7.7%-ով։ Իսկ ՀՆԱ-ի աճը՝ տնտեսական աճը, կազմել է 7.5%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter