Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Լեռնագոգում արտակարգ իրավիճակ է. սելավաջրերը լցվում են տները



Արդեն երկու ժամ է` արտակարգ իրավիճակ է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում: Համայնքապետ Սարգիս Մարգարյանը «Հետք»-ին փոխանցեց, որ հորդառատ անձրևների պատճառով ջրերը լցվել են մարդկանց տները, նկուղները, քանդվել են պարիսպներ: Լուրջ վնասներ են կրել ցանքատարածությունները, այգիները:

«Թալինի կողմերն ուժեղ հորդառատ անձրև է եկել, ջրատար ունենք: Այդ ջրատարը չի կարողացել հոսք ապահովել, և ամբողջ ջուրը լցվում է գյուղ: Սելավատարի ամբողջ ջուրը դուրս է գալիս»,- ասում  է Լեռնագոգի համայնքապետը:

Սարգիս Մարգարյանի խոսքերով՝ այս պահին գյուղում են գտնվում արտակարգ իրավիճակների նախարարության, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ