HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում մայիսի 22-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Եկմալյան փողոցի, Սարյան փող․ 6-ից-40, Պուշկինի փող․ 35-ից-72, Փարպեցի փող․ 1-ից-8, Մաշտոցի փող․ 17-ից-27, Արամի փող․ 64-ից-92, Բուզանդի փող․ 83-ից-107, Ամիրյան փող․ 18-ից-80, Մայիսյան փող․ 33, Լեոյի փող․ 1 համարների, Թումանյան 2-րդ նրբանցքի ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արտաշիսյան, Շիրակի, Եղբայրության, Շարուրի, Թադևոսյան, Բագրատունյաց, Արարատյան, Տարոնցու, Չեխովի, Մանանդյան, Հովսեփյան փողոցների, Շիրակի փող․ 2-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Աէրացիա, Ներքին և Վերին Չարբախներ թաղամասերի, Ներքին Շենգավիթ թաղամասի  9, 12, 14, 16 փողոցների   ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-ից-13, 16, 17 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Զ. Սարկավագի փող. 117-ից-127 համարների՝ իրենց կոտորակներով, Զ. Սարկավագի փող. առանձնատների և նրբանցքների, Ծարավ Աղբյուրի, Ֆանարջյան, Զաքյան, Աղասու փողոցների, «Ինտերպոլի» հայկական բաժանմունքի, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Քանաքեռի այգիների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter