HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նորընտիր պատգամավորները երդվեցին «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները» (տեսանյութ)

Խորհրդարանում հրավիրվել է հերթական քառօրյա նիստը: Այսօր նորընտիր վեց պատգամավորների երդման արարողությունն էր։ Հիշեցնենք, որ Կառավարության ձևավորումից հետո թափուր տեղեր էին մնացել խորհրդարանում։ Չորս նոր պատգամավոր ունի «Ելք» խմբակցությունը՝ Հրաչյա Հակոբյան (ՔՊ), Ալեն Սիմոնյան (ՔՊ), Հայկ Կոնջորյան (ԼՀ), Հովիկ Աղազարյան (ՔՊ), մեկ՝ ՀՅԴ-ն՝ Ռուզաննա Առաքելյանը, մեկ՝ ՀՀԿ-ն՝ Հակոբ Հակոբյան։

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Բաբայանը ևս հրաժարվել է մանդատից, սակայն ԿԸՀ-ն այդ հարցով դեռ նիստ չի գումարել, նրան փոխարինելու է ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը։ Ալեն Սիմոնյանը փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, Հրաչյա Հակոբյանը՝ Արարատ Միրզոյանին, Ռուզաննա Առաքելյանը՝ Աղվան Վարդանյանին, Հայկ Կոնջորյանը՝ Արտակ Զեյնալյանին, Հովիկ Աղազարյանը՝ Մանե Թանդիլյանին, Հակոբ Հակոբյանը՝ Գրիգոր Ավալյանին։

Նորընտիր պատգամավորները երդվեցին հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման, բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի ինքնիշխանության ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար։ Պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին պաշտոնը ստանձնած գործընկերներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter