HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունը բոլորին կոչ է անում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը նույնությամբ ներկայացնում ենք.

«Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

ՀՀ առողջապահության նախարարությունը, հենվելով ժամանակակից բժշկագիտության մոտեցումների վրա, մեծապես կարևորում է հիվանդությունների կանխարգելման դերը մարդկանց առողջության պահպանման հարցում:  

Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության 18 տարեկան և բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ  անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ, հետևյալ ծավալների շրջանակում.

  1. առողջապահական հարցերով կրթում

  2. զարկերակային ճնշման չափում,

3. գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում),

4. կրծքագեղձի զննում,

5. Պապ քսուք (30-60 տարեկան կանանց շրջանում),

6. ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում,

7. մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում:

Կոչ ենք անում Ձեզ օգտվել ընձեռված հնարավորությունից և անել Ձեր քայլը Ձեր իսկ առողջության պահպանման հարցում:

Հիշեցնում ենք, որ Դուք ազատ եք Ձեզ սպասարկող բժշկի ընտրության հարցում և սահմանված կարգով կարող եք դիմել Ձեր նախընտրած ԱԱՊ բժշկական հաստատություն` ընտրել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկ, գրանցվել վերջինիս մոտ և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններ»:

լուսանկարը՝ freepik.com-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter