HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը

Կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» նախագիծը, որի շրջանակում այսօր կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 300 երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը՝ վերոնշյալ նախաձեռնության համար:

«Կրթության և գիտության նախարարությունը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ չի կարող լինել որակյալ կրթություն՝ առանց բիզնեսի հետհամագործակցության: Նախարարությունը նաև խրախուսում է այսպիսի նախաձեռնությունները, որովհետև կադրերին միշտ ընտրում է գործատուն: ԿԳՆ-ի դերակատարումը միայն նրանում է, որ հնարավորինս որակյալ կրթություն ապահովի, բայց կադրերի ուղղորդումը և վերապատրաստումն արդեն գործատուի միջոցով է իրականացվում: Տեսնում եմ՝ ինչպես են երիտասարդները ոգևորված, որն առավել քան ոգևորիչ է նաև նախարարության համար», - նշել է Նաիրի Հարությունյանը՝ երիտասարդներին մաղթելով հաջողություն:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքի խոսքով՝ ներկա երիտասարդներն արդեն իսկ հաղթողներ են, որովհետև նրանք հոգ են տանում իրենց ապագայի մասին:

«Վստահ եմ, որ այսօր հաջողված օր է լինելու, քանի որ ձեռք եքբերելու բազմաթիվ գիտելիքներ և բացահայտելու՝ ինչպիսի ապագա եք ցանկանում: «Երիտասարդների զարգացում» նախագիծը «Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի» գլոբալ ծրագրերից է, որն իրականացվում է այն 28 երկրներում, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում։ Ընդհանուր առմամբ մինչև 2020 թվականը նախատեսվում է մասնակիցների թիվը հասցնել 500000-ի։ Աշխարհում և հատկապես Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը գործազրկությունն է, որին հիմնականում երիտասարդներն են առնչվում: Մի կողմից, իհարկե, առկա է գործազրկություն, բայց մյուս կողմից կան մեզ նման ընկերություններ, որոնք փնտրում են կադրեր: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մենթորներին, ովքեր հավատում են ձեզ և այս երկրի ներուժին», - ընդգծել է նա:

Միջոցառման ընթացքում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև: Նշենք, որ երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանն ուղղված եռամյա այսծրագրի շրջանակում Հայաստանում առաջին տարվա ընթացքում նախատեսվում է աջակցել ավելի քան 2000 երիտասարդի, ընդ որում՝1600-ը մարզերից՝ մինչև 2020 թվականն այդ թիվը հասցնելով 8000-ի։

«Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև պրոֆեսիոնալ մենթորներից կսովորեն ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպեսնաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, դասընթացներ կանցկացվեն նաև Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում:

Շիրակի մարզում «Կյանքի հմտությունների» առաջին դասընթացն արդեն կազմակերպվել է, որին մասնակցել է 128 երիտասարդ: Մարզային դասընթացների հաջորդ կանգառը Լոռին է: «Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը,դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնում և համակարգում է «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter