HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։

Վարչապետը ողջունել է Gallup International ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովի անցկացումը Երևանում և միջազգային փորձագետների մասնակցությունն այդ միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական հետազոտությունների որակի շարունակական բարձրացումը, փորձի փոխանակումն ու վերլուծությունների արդյունքում հնարավորինս օբյեկտիվ գնահատական ունենալը՝ իրականացվելիք բարեփոխումների, կառավարման համակարգի գործունեության և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի փորձի փոխանակմանն ու փորձագետների վերլուծական կարողությունների մակարդակի բարձրացմանը: 

Կանչո Ստոյչևը վստահություն է հայտնել, որ Երևանում ընթացող համաժողովը կձևավորի տարածաշրջանային փոխհամագործակցության նոր հիմքեր, մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ սոցիոլոգիայի վերջին միտումներին և իրականացնել հաջողված փորձի փոխանակում: Gallup International ասոցիացիայի նախագահը վարչապետին է ներկայացրել համաժողովի շրջանակում քննարկվող թեմաներն ու հայաստանյան գործընկերների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter