HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Գրիգորյան. «Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի»

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին: Այս մասին հայտնում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։

Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝  նախարար Արթուր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում:

Դիմիտրի Գվինդադձեն նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու  ինչպես էներգետիկայի բնագավառի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter