HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային

Մայիսի 22-ին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:

Նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես`պետական ներդրումների կառավարման գնահատման, հարկային քաղաքականության բարելավման, մոդելի վրա հիմնված շրջանակի զարգացման միջոցով հարկաբյուջետային քաղաքականության գնահատման, ինչպես նաև հարկաբյուջետային թափանցիկության գնահատման վերաբերյալ:

Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պարտաստակամ է իրենց տրամաբանական ավարտին հասցնել բոլոր համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները: Նախարարը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը և կարևորել է դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter