HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Գրիգորյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Սիլվի Բոսութղոն շնորհավորել է Արթուր Գրիգորյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամությունն են հայտնել նպաստելու արդյունավետ և շարունակական գործակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter