HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախարարության լրատվության ծառայությունը:

Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու ընդգծել, որ համատեղ իրականացվող ծրագրերը շարունակվելու են ավելի մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախարարության առաջիկա աշխատանքներն ուղղված են լինելու դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը, արդարադատության մատչելիության ապահովմանն ու պետության կողմից մատուցվող ծառայությունները ՀՀ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն:

Շոմբի Շարփը ՄԱԿ-ի անունից շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման կապակցությամբ  և նախարարի հետ քննարկել ընտրական գործընթացում, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային հատվածում նորարական լուծումների ներդրման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՄԱԿ-ի և ՄԱԶԾ-ի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter