HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունն ընդունում է հասարակական խորհրդի անդամության հայտեր

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ նախարարությունը նախաձեռնում է նախախարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա:

Հասարակական խորհրդին անդամակցումն իրականացվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա:

Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն պաշտպանական ոլոտին առնչվող առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից'

  • դիմում ՀՀ պաշտպանության նախարարին

  • ինքնակենսագրություն

  • միջնորդագիր առաջադրող կազմակերպության կողմից

  • տեղեկանք պաշտպանական ոլորտին առնչվող գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. մայիսի 24-ից մինչև հունիսի 22-ը:

Հայտերն ուղարկել փոստով, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով` ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:

Նախարարության լրատվության բաժինը հայտնում է, որ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter