Երկուշաբթի, 18 հունիսի

Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին



«Հիմնադիր խորհրդարան»-ը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք նույնությամբ.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան

Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով:

Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը:

Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:

Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:

Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին:

Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:

Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում:
Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը»:

Հարգանքով՝

Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

22.05.2018 թ. «Արմավիր» ՔԿՀ


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Դավիթ Հարությունյան04:08 - 23 մայիսի, 2018
մի քանի օր առաջ դիտում էի Գարեգին Չուքազսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ, և որքան հասկացա ՊՐՆ չուքազսյանի խոսքից պահանջը հիմնավորվում է նրանով, որ բերված օրինակում,որը վերաբերվում է հիտլերի դեմ կատարված մահափորձին բանախոսը զուգահեռներ էր տանում այդ մահափորձի և ՊՊԾ գնդի գրավման միջև, ՊՐՆ Սեֆիլյան ամենայն հարգանքով վերաբերվելով ձեր անցած հերոսական ուղղուն այն ու ամենայնիվ չեմ գտնում ընդհանրություն մեկնաբանեմ թե ինչու, մահափորձը որի հետ փորձ է արվում զուգահեռներ անցկացվել կատարվել է համամարդկային չարիքի անձի նկատմամբ իսկ ՊՊԾգնդի ժամանակ վստահ եմ որ թիրախը սեռժ սարգսյանը ՊՊԾ գնդում չի եղել կամ Սասնածռեր խումբը գոնե չի ունեցել նրա այդ տեղում գտնվելու կեղծ ինֆորմացիա։ հետևաբար հարձակումը լիներ ոչ թե ՊՊԾի այլ բաղրամյան քսանվեցի նկատմամբ։ հիմաեկեք պատասխանեք միայն մի փոքր հարցի դուք երկուսդ էլ լինելով զինվորական այսինքն կյանքում բազմիցս եք եղել դիրքը զենքով պաշտպանող զինվորի դերում, եթե ձեր վրա հարձակվեին զենքով անքամ լավագույն մաղթանքներ հնչեցնելով ու ամենաբարի կոչեր անելով արդյոք դուք զենքը ցած կդնեիք կամ հեշտությամբ կհանձնվեիք, իսկ ձեր ընտանիքները ինչպես կվերաբերվեին ձեզ սպանողին արդարացնելու ամենաբարի ցանկությանը, Այդ սպանված ոստիկանները պաշտպանում էին իրենց պահպանությանն հանձնված տարածքը և զոհվել են դրա պաշտպանության ժամանակ։ հարգանքներով Դավիթ Հարությունյան
2. Հայուհի07:55 - 23 մայիսի, 2018
Միայն թե չմնա--ձայն բարբառոյ յանապատի;
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ