HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին

Մայիսի 22-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ևծառայակիցներին:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Հայկական բանակում այդ հին/հհկ-ական գողական բարքերը դեռ շարունակվում են: Պիտի ՎԵՐՋԱՊԵՍ հասկանալ,որ Հայաստանում բանակի նկատմամբ քաղաքացիակա՛ն վերահսկողություն պիտի լինի.այսինքն՝ պիտի ստեղծել ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter