HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ․ սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյանին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Վիգեն Սեփիլյանը շեշտել է սփյուռքահայ բժիշկների հետաքրքրվածությունը Հայաստանում համակարգային փոփոխությունների հանդեպ ու պատրաստակամությունը՝ հանդես գալու առողջապահական ոլորտի զարգացման նոր ծրագրերով:

«Հարյուրավոր անդամներ ունեցող կոմիտեում ընդգրկված սփյուռքահայ շատ մասնագետներ պատրաստ են ներկայացնել Հայաստանում իրականացվելիք տարբեր նախագծեր, ծրագրեր, ուստի կարիք կա դրանք համատեղ համակարգելու: Այս հարցում ակնկալում ենք նախարարության ուղղորդումը՝ դրանք առավել արդյունավետ և նպատակաուղղված իրականացնելու համար: Նոր կապերի առջև դուռը բաց է», - ընդգծել է ԱՄԻԿ նախագահը:

Համաձայնելով ասվածի հետ` առողջապահության նախարարը նշել է. «Իրականում լուրջ խնդիր է, երբ նույն նախագծերը տարբեր կազմակերպություններ են իրականացնում: Ուստի, անհրաժեշտ է համատեղել քայլերը` թերևս ներգրավելով ոլորտի հասարակական կազմակերպություններին»:

Ուրվագծելով 2018-2019 թվականների անելիքները` Վիգեն Սեփիլյանը ներկայացրել է, որ Սփյուռքի մի շարք օջախներում կազմակերպվելու են համաժողովներ, առողջապահական հասարակական կազմակերպությունների հանդիպումներ և խնդրել հնարավորության դեպքում մասնակցել դրանց:

Նախարար Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ոլորտին առնչվող ամենատարբեր նախագծեր, ինչպես նաև օրակարգում պահել 2019թ. Երևանում Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի համագումարի կազմակերպմանն առնչվող հարցերը:

Կոմիտեում լիահույս են, որ նախարարն իր ներդրումը կունենա Սփյուռքի և Հայաստանի բժիշկների փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման, նոր ծրագրերի իրականացման և կարիքների ճիշտ գնահատման գործում:

Նախարար Թորոսյանն իր հերթին շեշտել է, որ առողջապահական համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագրերում մեծապես կարևորվում է Սփյուռքի դերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter