HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Վարչական վարույթ իրականացնելու համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված  Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ՝ մասնավորապես նշելով, որ վերջինիս և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ:

Նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ ՏԿԶՆ աշխատակազմի իրավաբանական և ներքին աուդիտի բաժնի փորձագետները ստացված փաստերի բացահայտման նպատակով վարչական վարույթի շրջանակներում իրականացնում են ուսումնասիրություններ:

լուսանկարում՝ Ազգային արխիվը, աղբյուրը տես այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter