HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության ղեկավարի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության Հայաստանի առաքելության ղեկավար Իզաբել Բրետոնի հետ: Քննարկվել են համագործակցության շրջանակները, ընթացիկ խնդիրներն ու հետագա անելիքները: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Իզաբել Բրետոնը նշել է, որ այս շրջանում իրենց կազմակերպությունը կրթական ծրագրեր է իրականացրել արտահիվանդանոցային օղակում աշխատող տուբերկուլոզի մասնագետների համար, մասնավորապես, նոր դեղերի օգտագործման, հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունների կառավարման թեմաներով:

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումներին աջակցության ծրագիրն ավարտվում է 2019 թվականին, ուստի անդրադարձ է կատարվել «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության հետ գործակցության հետագա շարունակմանը: Ներկայացվել են ծրագրային նոր ուղղություններ, մասնավորապես, Հայաստանում հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման գործընթացներին աջակցություն, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, հատկապես մեծահասակների խնամք:

Կազմակերպությունում պատրաստակամ են քննարկել առողջապահության նախարարության առաջարկած ծրագրերը ևս: Նախարար Թորոսյանը շեշտել է, որ այս հարցերը կմնան օրակարգում: Գործակցության առաջիկա ծրագրերը կհստակեցվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter