HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը: 

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացմանն ու գաղափարների տարածմանը: 

Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որոնք տեղի են ունենալու Հայաստանում՝ հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում: Նշվել է, որ միջոցառումներին մասնակցելու նպատակով հայրենիք է ժամանելու միության տարբեր երկրներում տեղակայված մասնաճյուղերը ներկայացնող 1200 սկաուտ: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին հրավիրել է մասնակցելու 100-ամյակի գլխավոր միջոցառմանը: Հրավերն ընդունվել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter