HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ-ից մատակարարվող «Տոր» զենիթահրթիռային համակարգի մասին (տեսանյութ)

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության և խորհրդարանի առաջին հարց ու պատասխանն է։  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հետաքրքրվեց մամուլում հայտնված այն  տեղեկություններից, ըստ որոնց՝ ՌԴ-ն Հայաստանի ԶՈՒ-ին է մատակարարելու «Տոր» զենիթահրթիռային համակարգ։

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Կարծում եմ՝ հասկանալի է, որ հարցի շատ ուղիղ պատասխանը պարունակում է պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ես կարող եմ ասել, որ Սոչի կատարած այցի ընթացքում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում մենք խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության։ Հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ կլինի»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության որոշակի նախնական մթնոլորտ կա, որը հետագայում ավելի է խորանալու։

ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը հետաքրքրվեց՝ մատակարարումը նո՞ր պայմանավորվածություն է, թե՞ բխում է նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված վարկային համաձայնագրից։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ապրանքային վարկերի հետ կապված հարցերը նախկինում ևս խորհրդարանում բաց չի քննարկվել։

«Հույս ունեմ, որ իսկապես չեք ակնկալում, որ նման բաց ընթացակարգով այդ հարցերը կքննարկենք։ Կարող եմ ասել, որ ՀՀ ԶՈՒ կարիքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter