HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկ նախարարին

Հարգելի ընթերցողներ, այս հարցաթերթի միջոցով դուք հնարավորություն ունեք նորանշանակ նախարարներին ներկայացնել այն հարցը/հարցերը, որոնք, ձեր կարծիքով, այժմ առաջնահերթ լուծման կարիք ունեն։ Առաջարկեք նախարարին լուծել ձեզ մտահոգող հարցը՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը։

«Հետք»-ը կամփոփի ձեր պատասխանները մեկ շաբաթ անց՝ ըստ ոլորտների, այնուհետև կփորձի ստանալ նախարարների պատասխանը ձեր ներկայացրած հարցի/առաջարկի վերաբերյալ։ Եթե ձեր ներկայացրած հարցին/առաջարկին առնչվող փաստաթղթեր ունեք և կցանկանաք ներկայացնել խմբագրությանը, կարող եք հարցաթերթում թողնել կոնտակտային տվյալ հետադարձ կապի համար։ 

Հարցաթերթը լրացնելու համար անհրաժեշտ է գրառում կատարել նախարարի լուսանկարին հաջորդող բաց դաշտում, որտեղ, կախված ձեր ինտերնետ դիտարկիչից, կարող է գրված լինել «your answer», «мой ответ» կամ «ձեր պատասխանը», լրացնելուց հետո սեղմեք հարցաթերթի վերջում գտնվող ստեղնը («submit», «отправить» կամ «ուղարկել»)։

Մեկնաբանություններ (16)

Բյուրակն Իշխանյան
Հարց Արայիկ Հարությունյանին․ գիտության հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։
Սլավի-Ավիկ Հարությունյան
Մոսկվայի նախկին Լազարյան Ճեմարանի ահռելի շենքը,որտեղ բազմել է դեսպանատունը և ոչինչ չի անում, պետք է փոխանցել կրթության նախարարությանը.կազմակերպել հայագիտական կենտրոն ու հայկական գիմնազիա
Վահե
Շնրհակալություն
Գայանե
Առաջարկ Արայիկ Հարություննյանին. Հարգելի պարոն նախարար խնդրում եմ ուշադրություն դարձնել դպրոցական դասագրքերի թվայնացման կարևորությանը: Այն կնվազեցնի ծնողների ծախսերը և կթեթևացնի դպրոցականների չափից շատ ծանր պայուսակը:
Սիլվա Հակոբյան
Հարց . հուշարձանների պահպանության,վերականգնման, ադապտացիայի հարցերով որ կազմակերպությունն է զբաղվելու?
Սիլվա Հակոբյան
Հուշարձանների պահպանության , վերականգնման , ադապտացիային բնագավառը ես առաջարկում եմ հանել մշակույթի նախարարության տնօրինությունից եւ ստեղծել նոր կազմակերպություն, որոնց անդամները կլինեն բացառապես մասնագետներ ։։։։ռեստավրատոր- ճարտարապետներ
Գորիսի մամուլի ակումբ
2009թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը Գորիս քաղաքից տեղափոխելու մասին: Նոր կառույցի շինությունների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն իրականացրեցին արդարադատության և քաղաքաշինության նախարարությունները, և արդեն 2010թ. հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Գորիս» ՔԿՀ-ի նոր շենք-շինությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման տեխնիկական առաջարկը: Գորիսից 8 կմ դեպի Խնձորեսկ ընկած հատվածում ՔԿՀ-ի կառուցման համար հատկացվեց 10.5 հա ընդհանուր տարածքը; Միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական նոր հիմնարկ նախատեսվում էր հետագայում կառուցել նաև Արմավիրում: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 873 միլիոն դրամ, որից 1 միլիարդը փոխանցվել է «Գորիս» ՔԿՀ-ի կառուցման համար, սակայն շինարարությունն այսօր էլ դեռևս չի մեկնարկել;Արդյոք այս հարցը առաջիկայում հնարավոր է քննարկվի;
Վարսենիկ Ավետիսյան
Արդյոք նպատակահարմար չեք գտնում պ-ն Հարությունյան ունենալ մեկ օր քաղաքացիների հետ հանդիպման համար, քանի որ կարծում եմ, որ կան հարցեր որոնք գրելով կարծես այնքան էլ ճիշտ չեն ստացվի ինչպես բանավոր ասելով, զրույցի միջոցով
Արմեն
Մեծարգո պարոն վարչապետ, Երևանում կան բազմաթիվ բիզնես կառույցներ ուոնք ներկայումս գտնվում են անտերության մեջ, որոնց սեփականատերերը անհայտ պատճառներով լքել են Հայաստանը. ինչ ծրագրեր կան նման տարածքները հանձնելու թեկուղ վարձակալության պետության կողմից տրվող բարեխիղճ ներդնողների կամ բիզնես ծրագրեր ունեցող քաղաքացիների: Կանխավ շնորհակալություն
Hagop
Dear Ministers: We are hopeful and proud of your installment as Armenia's new leaders. Your #1 priority must be to ELIMINATE CORRUPTION in Armenia! Once there is law and order, that will be followed by economic revenue, trust in the government, higher employment, emigration (return to Armenia because there will be jobs), more money to invest in infrastructure, military, education....the domino effect is all positive. ELIMINATE CORRUPTION. It is evil. Lastly, like other countries (i.e. Israel), Armenia should teach all citizens to use guns. We need every man, woman, child, and elderly to know how to defend themselves. Let's learn from our history. God bless you and God bless Armenia!
Սաթենիկ
Հարգելի Արայիկ Հարությունյան, խնդրում եմ հիմնովին վերանայել ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները: Ունենալով վերապատրաստման վկայական և լինելով յոթ գիտական հոդվածի հեղինակ( որից երեքը վերջին երեք տարում հրատարակված) ոչ մի կերպ չեմ կարողանում ստանալ առաջին կարգի տարակարգ այն պատճառով, որ աշխատանքի եմ անցել այլ դպրոց և պետք է նորից վերապատրաստվեմ` արդեն այս ուս. հաստատությունից( Գործող օրենքի համաձայն պետք է սպասեմ առնվազն ևս երկու տարի): Ստացվում է, որ օրենքը ետին պլան է թողնում ուսուցչի մասնագիտական կարողությունների ու հմտությունների գնահատումը և առաջնորդվում է տեխնիկական բնույթի ինչ-որ չափանիշներով:
Տիգրան
Լավ հարթակ է, սակայն այն պետք է այսուհետ լինի կայքի տեսանելի տեղում հետագա շարունակությունը ապահովելու նպատակով, իսկ մեկնաբանություն գրողներին խորհուրդ եմ տալիս հարցերը տեղադրել համապատասխան դաշտերում ինչպես ուղեցույցում է գրված, իսկ ուղեցույցի թեք տառերով գրված տեքստի տառերի չափը մեծացնել
Հասմիկ Ղազարյան
Առաջարկում եմ մշակույթի նախարարին դպրոցներում պարտադիր դարձնել Կոմիտասի և հին աշուղների երգերի ուսուցումը և թույլ չտալ ' ազգային արժեք հանդիսացող երգերի աղավաղումը' ինպրովիզացիայի անվան տակ:
Lusine
Մանե Թանդիլյան Չէք կարծում , որ դուք որպես ներկայիս կենսաթոշակային համակարգի դեմ մարդ վաղուց պետք է միջոցներ ձեռնարկեիք ուսումնասիրություններ կատարելու համար և ոչ թե իմ վճարած հարկերի հաշվին կրկին ժամանակ ու ռեսուրսներ վատնեիք անհասանալի ուսումնասիրությունների վրա, երբ ՀՀ բնակչության գիտակից մասը, համակարգին միացած մասը բացարձակ դժգոհ չէ համակարգից: Որպես քաղաքացի ձեր գործողությունները ընկալում եմ որպես ձեր նեղ շրջապատի նեղ շահերը առաջ տանելու գործողություն և պետական կարևոր նշանակություն ունեցող բարեփոխումը տապալելու քայլ, ընդհուպ մինչև իսկ ռիսկի ենթարկելով մարդկանց մինչ օրս կուտակած միջոցների անվտանգությունը և անորոշություններ ստեղծելով տնտեսությունում ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՅԼ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԴԵՄ Է, ՍԱԿԱՅՆ ՄԻՆՉ ՕՐՍ ԼԻԱՐԺԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԱՐԵԼ ԻՐ ԴԵՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ ԵՎ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿ ՉԷ ԻՐ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԻՄԻՋԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է , ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ, ՈՎ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՂԵԼ Է ԱԺ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՄԱՐ ԷԼ ԱՍԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ԷԼ ՄՇՏԱՊԵՍ ԱՆԿԱԽ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՍԱԿԻՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԷԼ ԷԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄ ՈՒ ԲԱՑԻ ԱՅԴ ԷԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՒՆԻ ՍՈՒՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՈՒ ԵԹԵ ԴՈՒՔ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴԱ ՉԵՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ , ԴԱ ՇԱՏ ՄՏԱՀՈԳԻՉ Է
Հայկ
Պարոն նախարար, առաջարկում եմ օրենքով ամրագրել ժամանակակից տեխնոլոգիաներով մարդկանց ազատ հաղորդակցության, խոսքի և մտքի ազատությունը որպես ԲԱՑԱՐՁԱԿ իրավունք ընդհանրապես և ինտերնետի ԲԱՑԱՐՁԱԿ ազատությունը մասնավորապես` որպես մարդկության մեծագույն ձեռքբերում։ Ինտերնետի ազատությունը ժամանակակից աշխարհում դարձել է ժողովրդավարության ամենակարևոր տարրերից մեկը: Ինքներդ , անշուշտ , տեղյակ եք, ինչպես ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել և թավշյա հեղափոխություն կատարել, երբ հեռուստատեսությունը, ռադիոն և թերթերը ենթարկված էին տոտալ վերահսկման։ Այս իրավունքները գործում են և լիարժեք են միայն եթե բացարձակ են , և ոչ մի դեպքում ենթակա չեն սահմանափակման։ Ինչու չէ, նաև քայլեր կատարել դա սահմանադրության մեջ ամրագրելու համար։ Շնորհակալություն։
Անի
Առաջարկում եմ առողջապահության նախարարին վերանայել պատվաստումների խնդիրը երկրում՝ հաշվի առնելով և չանտեսելով բազում քաղաքացիների մտահոգությունը, հատկապես HPV պատվաստման վերաբերյալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter