HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրվել են ինքնասպանության փորձերը կանխած փրկարարները

Մայիսի 23-ին արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ:

ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, նույն վարչության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար, փ/ծ մայոր Արման Գրիգորյանը, ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արթուր Ճաղարյանը, նույն կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Արթուր Վելյանը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փ/ծ կապիտան Տիգրան Սարգսյանը պարգևատրվել են հուշանվերներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter