HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բոլոր մարզպետներն առաջիկայում կազատվեն պաշտոններից

Բոլոր մարզպետները պետք է ազատվեն պաշտոնից և նշանակվեն նոր մարզպետներ։ Այս մասին Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Առաջիկայում կնշանակվեն մարզպետները, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին»,- ասաց նա։

Հարցին, թե հավաստի՞ են արդյոք այն տեղեկությունները, որ ՀՅԴ-ի ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները չեն նշանակվելու մարզպետներ, նախարարը պատասխանեց. «Այս պահին որևէ որոշում չկա»:

Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ ՀՀԿ-ական մարզպետները դեռևս հրաժարականի դիմում չեն ներկայացրել, միգուցե չե՞ն համակերպվել փոփոխված իրավիճակի հետ, նախարարն արձագանքեց․ «Բայց ինչո՞ւ չպիտի համակերպվեն, եթե իրադրություն է փոխվել: Մինչ այս պահը շարունակել են պաշտոնավարել, որովհետև եղել են մարզպետներ, հիմա կլինի որոշում փոփոխել, կփոխվեն: Բոլորը պիտի փոխվեն»:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Ուռաա՜, օլիգարխների անգրագետ փեսա-փուսաների վերջն էլ ա եկել․․․ Էն անգրագետ կարեն բոթոյան կոչվածը, որ գեղարքունիքի մարզպետ է, նախկինում 5 տարի ձրիակերի նման լափեց մեր փողերը ԱԺում նստելով՝ 0 հարց, 0 ելույթ, 0 դեմ,0 օրենսդրական նախաձեռնություն կատարողականով, 2 տարի էլ նստած ա մարզպետի աթոռին։ Մեկը, որ նախընտրական արշավի ժամանակ Սևան քաղաքի հրապարակում կազմակերպի կենդանիների սպանդ, անունը դնի նախընտրական մատաղ, պիտի վերանա մեր փողերից սնվող պաշտոններից։ Թող եվրոստանի իրա շեֆ աներոջից մի խանութում մի վաճառողի գործ ուզի, մի բան ծախի ապրի․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter