HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էթիկայի հանձնաժողովը հրապարակել է տարեկան հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների անունները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը:

Ցանկում տեղ են գտել հայտարարագրեր չներկայացրած 51 պաշտոնատար անձանց անուններ: Նրանց շարքում են քննչական կոմիտեի պաշտոնյաներ, հյուպատոսներ, դեսպաններ, այդ թվում՝ Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

«Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,- հայտնում է էթիկայի հանձնաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter