HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն տուգանքի գումարը վճարելու պարտականությունից

Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ՎԻՎ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվության բաժինը:

«Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ, մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ»,- գրված է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter