Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Արթուր Վանեցյան․ «Գործողությունները սկսված են, բերման ենթարկված բազմաթիվ անձինք կան»



«Ես հայտարարել էի, որ ամսի 23-ից ակտիվ գործողություններ կսկսվեն, հրավիրված և բերման ենթարկված բազմաթիվ անձինք կան»,-այս մասին Կառավարության նիստից առաջ «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Վանեցյանը մայիսի 19-ին հանդիպել էր ԶԼՄ ղեկավարների հետ և ասել, որ առաջիկայում ձերբակալություններ են լինելու։ ԱԱԾ պետն ասել էր նաև, որ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում։ «Առաջիկա օրերին հրապարակումները կլինեն, ես չեմ ասել, որ 350 հոգին ամսի 23-ին բերման է ենթարկվելու, ասել եմ, որ աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղակացվի այդ մասին»,-ասել է Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ դա բարդ և մեծածավալ աշխատանք է, ուստի իրենք պետք է այնպես անեն, որ որևէ մեկի մոտ հարց չառաջանա. «Դրա համար պրոֆեսիոնալ կերպով պետք է անենք, և մի քիչ երկար ժամանակ է պետք, կարող եմ ասել, որ մեր նախնական օպերատիվ տվյալներն այս փուլում հաստատվել են»,- ասաց նա։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ