HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում դրվել է տնօրենի հրաժարականի հարցը

Այսօր Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ուսանողները հանդես են եկել տնօրենի հրաժարականի պահանջով։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ մասնաճյուղի ուսանողները նախաձեռնել են բարեփոխումներին ուղղված շարժում եւ հաստատության տնօրեն Սամվել Առաքելյանին ներկայացրել 8 կետից բաղկացած պահանջներ։

Առաքելյանը «Հետք»-ի հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել բարեփոխումներ իրականացնելու` ուսանողներին տալով վերահսկողության լծակներ։ Քայլերից մեկով ուսանողները եւ նրանց միացած որոշ դասախոսներ պահանջում էին նաեւ ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական գծով փոխտնօրենի պաշտոնում նշանակել Ընդհանուր մաթեմատիկայի եւ բնագիտության ամբիոնի վարիչ Արտակ Ցուցուլյանին։

Այսօրվա քննարկման ընթացքում հայտնի է դարձել, որ Առաքելյանը կատարել է իր այդ խոստումը եւ, ըստ ուսանողների, Ցուցուլյանի նշանակման հրամանագիրը կա։ Սակայն, շատ անսպասելիորեն, ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն անվստահություն են հայտնել մասնաճյուղի տնօրենին եւ պահանջել նրա հրաժարականը։

«Ռեստարտի» ուղերձը, ընդհանուր գծերով, հետեւյալն է՝ հաստատությունում նոր, թարմ գաղափարներով կառավարում պետք է իրականացնել, եւ դա կարող է հաջողել միայն նոր մարդը։ Ուսանողներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ այս օրերին շարժման դեմ արշավ է կազմակերպվել մասնաճյուղի ղեկավարության եւ մի քանի դասախոսների կողմից, թե այդ շարժումը կկործանի հաստատությունը եւ այլն։

Սամվել Առաքելյանն այսօր քննարկման ժամանակ գոնե արտաքուստ ցույց է տվել, թե «Ռեստարտ» շարժման եւ ընդհանրապես ԲՈՒՀ-ի ուսանողների ցանկությանը հակառակվելու նպատակ չունի։ Նա ասել է, որ վաղը կհայտնի իր որոշման մասին։ Քննարկման ներկաների տպավորությամբ՝ Առաքելյանը դեմ չէ հրաժարական տալ պաշտոնից։

Մեր տեղեկություններով, վաղը Իջեւան են ժամանելու «Ռեստարտի»՝ մայր բուհի նախաձեռնող խմբի անդամները։ Բնականաբար` իրենց իջեւանյան ընկերներին աջակցելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter