HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պանրագործների միությունը քննարկել է կաթի մթերման ոլորտում ստեղծված իրավիճակը

Հայաստանի պանրագործների միությունը քննարկել է կաթի մթերման ոլորտում ստեղծված իրավիճակը և հանդես եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

«Պանրագործների  միությունը կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ հայտնում է իր խորը անհանգստություննը:

Առաջացած խնդիրների լուծման նպատակով վերջին ժամանակահատվածում կաթ արտադրղների նմանատիպ դժգոհությունները, մեր պատկերացմամբ, բնորոշ է քաղաքական քայլի, որի արդյունքում  կարող ենք ունենալ միայն ու միայն քաղաքական որոշումներ կամ հանգուցալուծումներ: Անասնապահության, կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում, տասնյակ տարիներով  բարձիթողի վիճակում  ինքնուրույն  ձևավորված ոլորտը , ստիպված է առաջնորդվել  զուտ շուկայական հարաբերություններում ձևավորվող գնագոյացման տրամաբանության շրջանակում:

Այո մենք բոլորս էլ  գիտակցում ենք խնդրի կարևորությունը և պատճառները:  Միության կողմից մեկ անգամ չէ , որ բարձրացվել է  Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական կարևորություն ունեցող, պարենային անվտանգությանը առնչվող  կաթի արտադրության ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը, մատնանաշելով ոլորտում առկա խնդիրները,:

Մենք՝ կաթ վերամշակողներս, հորդորում ենք բոլոր անասնապահ կաթ արտադրող գյուղացիներին  իրենց  բողոքի ձայնը լսելի դարձնելու համար գնալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով: Նոր ձևավորված կառավարության միջնորդությամբ, համապատասխան  հարթակ ստեղծելէ առաջացած խնդիրների քննարկման նպատակով:

Այս ամենի հետ մեկտեղ հույս ենք հայտնում մեկ օր շուտ սկիզբ  դնել Հայաստանի Հանրապետությունում  կաթի արտադրության ոլորտի կարգավորման և ձևավորման աշխատանքներին՝ հայտարարելով մեր լիարժեք պատրաստակամությունը   հնարավորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter