HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյան. «Սկսել ենք աշխատել դեղերի, բուժտեխնիկայի և բուժմեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու վրա»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նախարարությունը սկսել է աշխատել դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու ուղղությամբ.


«Ուզում եմ տեղեկացնել, որ սկսել ենք աշխատել դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու վրա, որպեսզի նման գովազդ իրականացնողները ստիպված չլինեն ամեն կոնկրետ մեդիա նյութի համար թույլտվություն ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, բայց միևնույն ժամանակ պատշաճ հսկողություն լինի գովազդի նկատմամբ և դրա պատճառով չվտանգվի մեր բնակիչների առողջությունը»,- գրել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter