HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. «Կվերացվի կալանավորված անձին մերձավոր ազգականի հետ առանց հիմնավոր պատճառաբանության տեսակցությունն արգելելու պրակտիկան»

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և արդարադատության նախարարության հետ համատեղ մշակված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նախագծերի փաթեթի մշակումը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ներկայումս լայնորեն տարածում ստացած այն մոտեցումը բացառելու անհրաժեշտությամբ, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինն առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունում կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու մասին:  

Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ներպետական օրենսդրության կարգավորման թերությունները, միջազգային չափանիշները, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած մոտեցումները և սկզբունքները՝ նախագծերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք ուղղված են կալանավորված անձի՝ մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու հստակ մեխանիզմի նախատեսմանը, ազգային օրենսդրության՝ միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter