HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Մայիսի 25-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նիստին քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ հաշվետու և հարակից զեկույցներում մատնանշվել է, որ մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեխնիկական նոր հնարավորությունների ներդրմանն ուղղված աշխատանքները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter